Առողջապահություն 3.2010
Խոսք հարգանքի Էմիլ Գաբրիելյանի հիշատակին
Մեծ էր, բացառիկ խելքով, հիշողությամբ, աշխատանքային նվիրվածությամբ ու հետազոտողի անզուսպ կրքոտությամբ օժտված: Ժամանակի բժշկագիտության հորիզոններում զարգացման նոր ուղիներ փնտրող ու ստեղծող ուղեցույց էր:
Նա գիտեր, թե ուր է գնում, և ուր է տանում ժամանակի ճանապարհը: Իսկական առաջնորդ էր` չափազանց հեռատես ու հաստատակամ: Զգում էր ժամանակի, առողջապահության համակարգի և բժշկագիտության զարկերակը: Մտածում, փնտրում, գտնում և հուշում էր սպասվելիք, դեռևս անտեսանելի վտանգից խուսափելու ուղիները:
Բոլոր զբաղեցրած պաշտոններում` վիրաբուժական բաժնի, ապա` հիվանդանոցի ղեկավար, բժշկական ինստիտուտի դասախոս, ամբիոնի պրոֆեսոր, ապա` վարիչ, պրոռեկտոր, ռեկտոր, ՀՀ առողջապահության նախարար, Հայաստանի ԳԱԱ փոխպրեզիդենտ, թե ՙԴեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն՚ ՓԲԸ-ի տնօրեն, նա միշտ եղել է առաջատարի դերում` որպես զարգացած և անընդհատ զարգացող գիտնական ու առողջապահության հմուտ կազմակերպիչ:
Ակադեմիկոս Գաբրիելյանի ժամանակը միշտ սուղ էր և ոչ ժամանակավրեպ, այլ օգտակար գործունեության ու նպատակների կողմնացույցով առաջնորդվող գիտնականի ու պետական այրի ծրագրերով լցված անհանգրվան ժամանակացույց: Շարունակ ուսումնասիրում էր տարբեր երկրներում առողջապահության դրվածքի առանձնահատկությունները, վերլուծում բժշկագիտության գործնական, բժշկության ապագա զարգացման առավելություններն ու թերությունները, գտնում ու պարզում էր մեր պայմաններում մարդու առողջության վրա միջավայրի, բնական ու սոցիալական աղետների, սթրեսային գործոնների ազդեցությունն ու դրանց հնարավոր հետևանքները` տառապանքների խառնարանում հայտնված Հայաստանի բնակչության կյանքում:
Հարազատ ժողովրդին նվիրվածության անմոռանալի էջեր դարձան կործանարար երկրաշարժի հետևանքներից բազմահազար կյանքեր փրկելուն ուղղված հանրապետության բուժաշխատողների և առողջապահության ողջ կազմի ջանքերը, որի բոլորանվեր, անձնուրաց ղեկավարն էր արտակարգ կազմակերպական տաղանդ հանդես բերած նախարար Էմիլ Գաբրիելյանը: Հետագայում նա հոգու ներքին խռովքը, հույզերն ու մտորումները իր վաղեմի բարեկամ` համակարգչին էր հանձնում, մշակում ու աշխատանքային հոգսերից թոթափող միտքը հաճախ նվիրում էր հոգեկան տառապանքներով կերտվող իր գեղարվեստական ստեղծագործություններին:
Ժամանակի թելադրանքով պարտադրվող ձևականի մեջ նաև գործնական իմաստ ու օգտակար բան գտնելու, ստեղծելու զարմանալի շնորք ուներ: Նրա ողջ գործունեությունը մարդասիրության վառ օրինակ էր, վարակիչ եռանդի ու կրքոտության չափանիշ: Քիչ էր խոսում, բայց նրա յուրաքանչյուր քայլը, որոշումն ու խոսքը անհերքելի էին, դիպուկ և ճիշտ նշանակետին ուղղված: Խոստումներ տալ չէր սիրում, բայց նրա ՙլավ՚, ՙայո՚ երբեմն կարծես ի միջի այլոց արտասանած բառն ավելի զորեղ էր վավերացված հավաստագրից: Արտակարգ հիշողություն ուներ, ոչինչ չէր մոռանում: Մանկության դառը տարիները նրան սովորեցրել էին լինել նրբանկատ, զուսպ, սակավախոս, իսկ ներսում մարդասիրության, արդարամտության կրակն էր վառվում, որը չմարեց մինչև կյանքի մայրամուտը:
Ավաղ, Էմիլ Գաբրիելյանի անսպասելի վախճանը ժամանակացույցի անկանխատեսելի սխալն էր` նրա պարագայում: Ախր նրա հստակ շարադրված մտքերը, հաստատակամ ձայնը բազմիցս հնչել և հնչում էր վերջին տասնամյակներում տարբեր երկրներում կայացած ամենանշանավոր գիտաժողովներում, որտեղ հաճախ նրան էր վստահվում ոչ միայն որոշիչ խոսք, առաջարկ, եզրակացություն անելու, այլև առանձնահատուկ նշանակություն ունեցող միջոցառման նախագահը լինելու պատիվը: Կասկած չկա, որ առողջապահության միջազգային հիմնախնդիրներն իրականացնող կառույցներն ակտիվ գործող դեմք կորցրեցին:
Չէր սիրում գանգատվել ու շրջապատի ուշադրությունը զբաղեցնել իր անձնական խնդիրներով,«օգնություն» կանչել` արժանապատվությունն ու աշխատանքային պարտականությունների կարևորության զգացումը թույլ չէին տալիս:
ՀՀ առողջապահության նախարարության ամբողջ համակարգը, ՀՀ ԳԱԱ-ն, գործընկերներն ու բժշկական ողջ հասարակայնությունը իրավունք ունեն պարծենալու, որ ապրել, աշխատել, համագործակցել են հանրապետության առողջապահության ու բժշկագիտության ամենանշանավոր դեմքերից մեկի, բոլորի կողմից հարգված, մարդու առողջության համար պայքարի հմուտ ստրատեգի, համաշխարհային բժշկագիտության բարձունքներում ճանաչված,«մարդասիրության ասպետ» -Շեվալյե ազնվական տիտղոսի և տարբեր երկրներում գիտական պատվավոր կոչումների ու պարգևների արժանացած ակադեմիկոս, հայ ժողովրդի նշանավոր զավակներից մեկի` Էմիլ Սամսոնի Գաբրիելյանի հետ:
Այդ բժշկի, գիտնականի, քաղաքացու, պետական գործչի ու սիրելի ընկերոջ հիշատակը ընդմիշտ կմնա Հայաստանի առողջապահության պատմության էջերում:
31.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ